slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ԱՄՆ դեսպանության կողմից «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվել է եռօրյա սեմինար ՀՀ հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ

2018 թվականի մայիսի 18-ից 22-ը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել սեմինար՝ «Փորձաքննական ապացույցները քրեական դատավարությունում» խորագրով: 
Սեմինարին մասնակցում էին կազմակերպության պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դ.Մելքումյանը, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնակատար Ա.Նավասարդյանը, ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Հ.Ղարիբյանը, համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Ռ.Շխիկյանը, ապրաննագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հ.Գաբրիելյանը, գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կ.Մամիկոնյանը, որակի ապահովման բաժնի պետ Է. Նալբանդյանը, իրավաբան Է. Տիտանյանը և այլոք: Սեմինարին մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցները։
Սեմինարին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի աշխատակից Ադի Հոլովեյը: Սեմինարն անց էին կացնում ԱՄՆ Մերիլենդ նահանգի գլխավոր դատախազի օգնական Ռոբերտ Թեյլորը և Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի օգնական Քրիստեն Բիտետոն: Եռօրյա սեմինարի ընթացքում ներկայացվել են դատափորձագիտական ոլորտին վերաբերող հետևյալ թեմաները՝ «Փորձաքննական ապացույցի ստացումը արդի քրեական արդարադատության ժամանակաշրջանում», «Ինչպես են հավանություն չստացած փորձաքննական մեթոդները դառնում այդպիսին և ինչպես են դրանք մնում օգտակար», «Փորձաքննական ապացույցների փուլերը. հավաքում, վերլուծություն և ապացուցողական կիրառում», «Ապացույցի անվտանգություն, պահում, ախտահարման ռիսկեր և փոխանցման փաստաթղթավորում», «Ապացույցի հետ վարվելը և փոխանցման փաստաթղթավորումը», «Ապացույցի օգտագործումը դատարանում», «Սխալ դատավճիռներ և փորձաքննական ապացույցը»: Սեմինարի շրջանակներում քննարկվել են մեթոդների, դրանց զարգացման և կատարելագործման, ապացույցների հավաքագրման կարգի, դրանց պահպանման և փորձաքննության արդյունքների գնահատման վրա ազդեցության, փորձաքննական լաբորատորիաների ընթացակարգերի և չափորոշիչների մի շարք հարցերի վերաբերյալ, ուշադրություն դարձնելով փորձաքննությունների միջոցով ապացույցների ստացման արժանահավատության բարձրացման կարևորությանը նաև այն հանգամանքին, թե «ինչպես փորձաքննությունների իրականացմամբ գիտական արդյունքները պարզ կերպով ներկայացնել հասարակ մարդուն և ինչպես գիտական ցուցմունքին այլ կերպ վերաբերել քան այլ տեսակի ցուցմունքներին»:
Նշենք, որ սեմինարի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ, որակի ապահովման համակարգի ներքին աուդիտի խմբի ղեկավար Դավիթ Մելքումյանի կողմից ներկայացվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքը, հիմնական գործառույթները, նպատակները, տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքները, փորձագիտական բաժինների և լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդները և մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը, հնարավորությունները, դատարանում պարզաբանումներ տալու ընթացքում փորձագետի բանավոր խոսքով հանդես գալու հմտությունները և այլն: 
Սեմինարի շրջանակներում տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրենց գործունեության առանձնահատկությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրները, որոնց ընթացքում հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ են ծավալվել թեմային առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Սեմինարի ավարտին մասնակիցներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղել միջոցառման կազմակերպիչներին և ստացել համապատասխան հավաստագրեր:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow